Բռնցքամարտիկները 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Մոլդովայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

344164153_871780627701270_931861210045588628_n-750x375

Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականը հաջող մրցելույթներ է ունեցել Մոլդովայում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր բոլոր 9 մարզիկները բարձրացել են պատվո հարթակ։

Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիր են դարձել 48 կգ Վաղարշակ Քեյան, 50 կգ Տիգրան Հովսեփյանը, 70 կգ Սամվել Սիրամարգյանը և 75 կգ Ալբերտ Հակոբյանը։ Մրցաշարին մասնակցուն էին 7 երկրի բռնցքամարտիկներ։ Թիմային պայքարում մեր ընտրանին 2-րդն է։

Մոլդովայում մեր հավաքականի կողքին են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները։

--00—ՅՄ