Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

եր

Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Երեխաներից մեկը վիրահատարանում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է՝ կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, ևս մեկ երեխա՝ ծանր գանգուղեղային վնասվածքով, պատրաստվում է վիրահատության։

--00—ԼՀ