Հրապարակում ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

photo_2023-09-19_21-01-12

Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է: Ոստիկանությունը ձայնային նռնակ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքում կան վիրավորներ:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է կառավարության շենքի մոտ քաղաքացիներն ակցիա են իրականացնում։ 

Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ կառավարության անգործության նկատմամբ Արցախում ընթացող պատերազմական գործողությունների հանդեպ։

--00—ՅՄ