Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցնում Արցախում ապրող հայերի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

արցախ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար, որոնք այժմ ենթարկվում են Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայերի դեմ հարձակումն իրականացվում է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան վարչակարգի կողմից»։

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ երկիրը (խմբ.՝ Արցախի Հանրապետությունը), ի վերջո, ստիպված եղավ անկլավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքը (խմբ.՝ Աղդամի ճանապարհով)», - գրված է հայտարարությունում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ