Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են․ ՀՀ իշխանությունը պետք է տարհանում անի․ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է, այս մասին գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է: Ու քանի որ Հայաստանը վաղուց գործընթացների վրա ազդելու որեւէ լծակ չունի, ինձ թվում է՝ միակ կառույցն այս փուլում ՄԱԿ-ն է, որին այժմ պաշտոնապես պիտի դիմի Հայաստանի կառավարությունը: Եվ պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել Արցախի բնակիչներին: 

Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են»,- նշել է նա։

--00—ՅՄ