Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

վա

Մի քանի լավ լուր, որ պետք է իմանալ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«◾ Երեկվանից ազգային քաղաքական ուժերը սկսել են հանդես գալ միասնաբար՝ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանություններին հեռացնելու համար։

◾ Ինքս հրապարակում ու փակված փողոցներում տեսել եմ բազմաթիվ տարբեր ուժերի ու կողմնորոշման տեր մարդկանց, որոնց միավորում է մեկ նպատակ՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պայքարը։

◾ Միասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները։

◾ Փոփոխություններից հետո սպասվելու է ծանր աշխատանք, բայց միայն այդ փոփոխությունն է տալու մեզ հնարավորություն փրկելու Արցախն ու Հայաստանի պետականությունը։ Այլ տարբերակ պարզապես չկա։

Հետևաբար՝ շարունակելու եմ լիարժեք մասնակցել պայքարին հանուն իմ՝ Հայաստանում ապրելու ապագայի։ Դիմում եմ ձեզ, հարգելի՛ հետևորդներ։

Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը։ Միացե՛ք պայքարին»։

--00—ԼՀ