ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Արհեստածին Ադրբեջանը հայտարարել է, թե ինքնակամ զենքերը վայր դրած հայ զինվորներին ազատ կարձակեն։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Զենքերը կամավոր վայր դրած զինվորներն ազատ են, ինչպես մենք բացահայտ հայտարարում ենք»,- ասված է Իլհամ Ալիևի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչի հրապարակման մեջ։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում ապօրինի զինված ստորաբաժանումներ չկան, այլ միայն պաշտպանության բանակը, որը պաշտպանում է երկրի սահմաններն ու բնակչության անվտանգությանը։
--00—ՅՄ