Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

c5950c321c893c9817bdf4dcb0bed82b_1693992799

Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։ Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։

Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրողը, Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ.կմ ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։

Ուշադրություն. Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։

1.Ասեց սեր եւ համերաշխություն բայց բերեց ատելություն։

2.Ասեց վենդետա չի լինելու, բայց բերեց ձերբակալությունների շքերթ։

3. Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց այսօր Ադցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

4. Ասեց հաղթելու ենք, բայց բերեց պարտություն։

5. Ասեց թուրքերը գալիս են ավարտելու հայոց ցեղասպանությունը, բայց թուրքերից դրական ազդակներ է սպասում։

Հիմա էլ ասում է անկախություն,բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել։

Հ.Գ. Ասում են՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Իսկ ազգակործան պատուհասի վերջին հանգրվանն «անկախությունն» է»:

--00—ՅՄ