Հարյուրավոր սպաներ այստեղ են․ պետությունը նրանց հետ պիտի խոսեր, շատերը ուզում են ծառայել ՀՀ բանակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

մա

Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում եմ ծառայել Հայոց բանակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել: Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել: Փորձառու սպաներ, ռազմական գործությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ: Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ: Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն: Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում եմ ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ: Իսկ ովքեր որոշել են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ, համոզեք, որ չգնան երկրից»,- գրել է նա։

--00—ԼՀ