Պետք է աջակցենք ԱՀ հայերին այնպես, ինչպես Ուկրաինայի․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1120760

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն կոչ է անում ԵԽ անդամ պետություններին աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Դեմենտրիուն հայտարարել է Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին։

«Հարգելի գործընկերներ, մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղում արդեն 10 ամիս անասելի հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր մարդիկ (այս պահին ՝ մոտ 50 հազար անձ), ուժասպառ, թերսնված և վախեցած, հերթ են կանգնում դեպի Հայաստան զանգվածային արտագաղթի համար՝ փրկվելով էթնիկ զտումներից: Ի՞նչ ենք մենք արել, որպեսզի կանգնեցնենք հերթական հումանիտար աղետը, որն արթնացնում է հայ ժողովրդի տրավմատիկ անցյալի հիշողությունները: Ակնհայտ է, որ դա բավարար չէ, առհասարակ կարելի է ասել ոչինչ է: Մենք պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես մենք հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին»,- ընդգծել է Աննիտա Դեմետրիուն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ