Իսրայելից բժիշկներ են ժամանել ՀՀ՝ օգնելու Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

384692564_707578584721646_2022866830917322438_n (1)

Իսրայելի  առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Արցախում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով տուժածներին։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:

«Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Վիրավորներից շատերը բուժման նպատակով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, և Իսրայելից ժամանած բժիշկները իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին։

Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին»,-գրել է նա։

--00—ՅՄ