ՀՀ ՄԻՊ-ը այցելել է Երևանի բուժկենտրոններ՝ տեսակցելու բուժում ստացող մեր հայրենակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2023-09-28_17-56-13

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ այս պահին բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած անձինք։

Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։

Այնուհետև Պաշտպանն այցելել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առանձնազրույցներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված վիրավոր անձանց և նրանց հարազատների հետ։ Անահիտ Մանասյանը բուժանձնակազմի հետ քննարկել է անձանց առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի մի շարք հարցեր:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար: Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ բուժում ստացող մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Բժշկական հաստատություններ այցերը շարունակվում են:

--00—ՅՄ