Ադրբեջանը Նախիջևանի հետ կկապվի Իրանի տարածքով. Մուստաֆաև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

5

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կիրականացվի Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողության ժամանակ։

«Կամուրջների միջոցով կապ կստեղծվի Իրանի տարածքով։ Ձեռք բերվեց փոխադարձ պայմանավորվածություն և մշակվեց կամրջի նախագիծը։

Նախատեսվում է ստեղծել մաքսային անցակետերի ենթակառուցվածք։ Այս ճանապարհը սպասարկելու է նաև տարանցիկ բեռնափոխադրումներ։ Արդյունքում տարածաշրջանը կդառնա լոգիստիկ կենտրոն։ Բացի մայրուղուց, այս հատվածում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Ամբողջ ենթակառուցվածքը կիրականացվի մեկ տարվա ընթացքում», - նշել է Ադրբեջանի փոխվարչապետը։

 

--00—ԱՊ