ՀՀ դեսպանությունը Գազայից 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակիչներին տարհանելու հնարավորություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

դես

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչների տարհանում իրականացնելու հնարավորություն չունի:

«Քաղաքացիական պաշտպանության հրամանատարությունը կոչ է անում Գազայի գոտուց 80 կմ շառավղի մեջ գտնվող բնակավայրերի բնակիչներին չլքել իրենց տները և մնալ ապաստարանների անմիջական հարևանությամբ:

Տեղեկացնում ենք, որ դեսպանությունն այդ տարածքներից էվակուացում իրականացնելու հնարավորություն չունի՝ ճանապարհների արգելափակման և ռազմական դրությամբ պայմանավորված այլ հանգամանքների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:

--00--ԼՀ