Սյունիքի մարզում 10 գյուղ կա, որտեղ բնակչության թիվը գրանցված է զրո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

/

Բնակավայրերի մշտական բնակչության թվաքանակի մասին վիճակագրության վարչության հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն (2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ), Հանրապետությունում կան բնակավայրեր, որոնց բնակչության թիվը գրանցված է 0 (զրո)։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

Այդպիսի ամենաշատ բնակավայրերը Սյունիքի մարզում են՝ Կարդ, Կիցք, Ներքին Գիրաթաղ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ և Քարուտ գյուղերը ներառված են Քաջարան, իսկ Աղբուլաղ, Վանանդ և Ձորակ գյուղերը՝ Գորիս համայնքի կազմում։