Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,5 000 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,5 000 մարդ։ Սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել հնարավոր լավագույն  պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»,- ասաց նա։

--00—ՅՄ