35 մլն եվրո օգնություն կտրամադրվի արցախցիներին միջազգային կազմակերպությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Միջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին ԿԽՄԿ-ի միջոցով։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա ասաց, որ դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները  զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար։

--00—ՅՄ