Վանաձորում մի ամբողջ ընտանիք «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

hivandanoc-kin
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական  կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ:

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ