Եթե ինչ-որ բան հանձնվում է, պետք է նաև ստանանք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանում. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Խաղաղության պայմանագրի կնքման համար կարևորը վայրը չէ, այլ՝ բովանդակությունը։ Գրանադայի բովանդակությունը, իմ տպավորությամբ, բխում է Հայաստանի շահերից, այնտեղ արձանագրվեց ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, քարտեզները, որով անցնելու է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը, և ճանապարհների ապաշրջափակումը ՀՀ-ի սուվերենությամբ։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մոսկովյան բովանդակությունը խաղաղության պայմանագրի հետ կապված, չգիտենք ինչպիսին է, եթե այն նույնն է, ինչ Գրանադայինը, խնդիր չկա։ Գրանադայում եվրոպական երկրների ղեկավարները հաստատեցին, որ ընդունում են Հայաստանի 29,800 քկմ տարածքը, եթե ինչ-որ բան հանձնվում է, պետք է կարողանանք նաև ստանալ, Ադրբեջանում է նաև Արծվածենը։ Եթե ՌԴ-ն էլ է ընդունում, որ քարտեզներով Հայաստանը 29,800 քկմ տարածք ունի, ուրեմն աջակցում են այդ օրակարգին»,- ավելացրեց պատգամավորը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ