Ինչո՞ւ ինքնասպան չեղան նոյեմբերի 9-ից հետո նրանք, ովքեր Արցախի նախագահին նման կոչ են անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Մեր նախաձեռնությունը կոչվում է «Արցախի պետականության պահպանման հանձնախումբ», որի առաջնային նպատակը Արցախի իրավունքների ամրագրումն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում, արցախցիների վերադարձ իրենց հայրենիք և Արցախի նախագահի հրամանագրի չեղարկում։ Այս ամենը պետականության պահպանմանն ուղղված քայլեր են, որի առաջին քայլը պետք է լինի նախագահի հրամանագրի հակասահմանադրական ճանաչումը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Առաջնային խնդիր է մինչև հունվարի մեկը Արցախի Հանրապետության լուծարումը կանխելը։ Այն ենթադրում է իրավական գործընթաց, որի համար պետք է հստակ քաղաքական կամք ու տեսլական։ Արցախի ԱԺ-ի մեկ հինգերորդը պետք է դիմի դատարան, որպեսզի այն բեկանի կամ որոշումը հակասահմանադրական ճանաչի, որովհետև այն կնքվել է ուժի սպառնալիքի տակ»,- ընդգծեց Պետրոսյանը։

Անդրադառնալով մերձիշխանական այն քննադատություններին, որ ստեղծվող կառավարությունը ՀՀ իշխանության դեմ է գործելու, Պետրոսյանը պարզաբանեց, որ այն ներքաղաքական խնդիր չի լուծում, բայց միևնույն ժամանակ իշխանափոխության մտավախությունները տեղին են, քանի որ շուտով իշխանափոխություն լինելու է․ «Իշխանությունը իներցիայով է գործում, նրանց կյանք է հաղորդում պառլամենտական ընդդիմությունը, նրանք այլևս հասարակության հենարանը չունեն, ինչը ցույց տվեց քաղաքապետի ընտրությունները։ Պառլամենտական ընդդիմությունը իշխանության համար թթվածնի սարք է, երբ մահամերձ է լինում, նրանց է դիմում և պահում իշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ