Վարչապետի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Արցախում իրավիճակը փոխելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Վարչապետի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Արցախում իրավիճակը փոխելու համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը արդեն երրորդ օրն է հացադուլ է հայտարարել՝ պահանջելով գործող իշխանության հրաժարականը։

Հարցին, թե հացադուլից հետո կա՞ արդյոք գործողությունների պլան, Պետրոսյանը նշեց, որ կա ճանապարհային քարտեզ, որը կրիտիկական զանգվածի պարագայում նախատեսում է քայլեր, այն կբերի հաջողության։

«Երբ ՀՀ իշխանությունները գործնականում տեսնեն, որ այս պրոցեսը անշարժելի է, ոստիկանությունն անցնելու է ժողողովրդի կողմը և բացելու է բոլոր դարպասները։ Սա իմ կարծիքը չէ, սա պատմության մեջ օրինաչափություն է։ Նրանք նույնպես մարդիկ են, նրանք նույնպես չեն կարողանում համակերպվել այս նվաստացմանը»,-ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ