Չարենցավանից «Արմենիա» ԲԿ տեղափոխված ծննդկանի երեխան մահացած է ծնվել․ մեղադրում են մանկաբարձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_10

Հոկտեմբերի 18-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնի ծննդատնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ծննդկան,Կոտայքի մարզի բնակիչ Օվսաննա Հակոբյանի նորածինը մահացել է։

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Օվսաննան ասում էր, որ հոկտեմբերի 16-ին, հղիության 6-րդ ամսում է գտնվել և իրեն վատ զգալու պատճառով դիմել է «Չարենացավան» բժշկական կենտրոնի ծծնդատանը՝ իրեն հսկող մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Պողոսյանին, ով լուրջ չի վերաբերվել  նրա գանգատներին, դեղորայքային բուժում է նշանակել և ուղարկել տուն: Հոկտեմբերի 17-ին կրկին գնացել է ծննդատուն, էլ ավելի վատառողջ վիճակում, սակայն բժշկուհին կրկին հրաժարվել է վերցնել իր մշտական հսկողության տակ և ուղարկել է տուն:

Արդեն հոկտմբերի18-ի երեկոյան, երբ արդեն սկսվել են ծննդաբերական ցավեր, կրկին մեկնել են «Չարենացավան» բժշկական կենտրոն՝ մինչ այդ անընդհատ զանգահարելով Կ. Պողոսյանին, ով չի պատասխանել զանգերին և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Այնտեղ բարեհամբույր ընդունել են, ամբողջ գիշեր վերահսկել, սակայն քանի որ արդեն սկսվել էր ծննդաբերությունը ու չնայած բժիշկները ամեն հնարավոր ու անհնարինն արել են, երեխան մահացած է ծնվել և միայն հաջողվել է փրկել մայրիկի կյանքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ