Հակոբ Բալայանը նշանակվել է Էրեբունու, Կամսար Բաբինյանը՝ Աջափնյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

l-iZ8E05xXoK

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հակոբ Բալայանը նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար: Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Սարգսյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

Մեկ այլ որոշմամբ՝ Աջափնյակի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը, իսկ Աջափնյակի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

--00—ՅՄ