Թբիլիսիի տոնածառը կարժենա 730 հազար լարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News

թբ

2024 թվականի Թբիլիսիի տոնածառը կարժենա 730 հազար լարի։ Այս տեղեկությունը նշված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։  Այս  մասին տեղեկանում ենք aliq.ge-ից։

Ուշագրավ է, որ Թբիլիսիի քաղաքապետարանին պատկանող «Թբիլսերվի գրուպը» էլեկտրոնային մրցույթը հայտարարել է սեպտեմբերի 12-ին, առաջարկ ստացել է հոկտեմբերի 11-ից 16-ը։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, այդ գումարը կօգտագործվի ոչ միայն տոնածառի, այլև դրա լույսերի ու օժանդակ առարկաների համար։ Երկու մասից բաղկացած տոնածառը կունենա 24 մետր բարձրություն, 365 ճյուղ, 120 լուսավորող սարք, 100 զուգորդվող առարկաներ, որոնք, ըստ փաստաթղթի՝ կունենան չեզոք փայլ և այլն:

Ընդգծենք, որ «Թբիլսերվի գրուպը» առաջարկ է ստացել միայն մեկ ընկերությունից՝ «Ղամիս  շոու ստուդիա» ՍՊԸ-ից, որի հետ էլ հենց կնքվել է պայմանագիրը:

--00--ԼՀ