Սլովենիան 120,000 եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-Nsom6WJW2J-e1696321635742-1200x630

Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում Սլովենիան օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին ասված է Սլովենիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հայաստանը Սլովենիային օգնություն է առաջարկել անցյալ տարվա օգոստոսյան ջրհեղեղների ժամանակ, և Սլովենիան այժմ շնորհակալություն է հայտնում՝ ԿԽՄԿ-ի միջոցով 120,000 եվրո նվիրատվություն անելով Արցախից բռնի տեղահանվածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ