Թուրքիայի և Սլովենիայի միջև կնքվել է տեխնոլոգիական համագործակցության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 11, 24News

62f48648702bc.jpg

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը Թուրքիայում է։ Նա հանդիպում է ունեցել Թուրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում թուրքական ու սլովենական պատվիրակությունների միջև։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նախագահների ներկայությամբ ստորագրվել է Թուրքիայի ու Սլովենիայի գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին համաձայնագիր։  Ստորագրման արարողությունից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է.

«Հավատում եմ, որ Սլովենիայի հետ մեր համերաշխությունն էլ ավելի կամրապնդվի բարեկամության և ռազմավարական գործընկերության հիման վրա։ Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ հատկապես ռազմաարդյունաբերության ոլորտում կան բազմաթիվ անելիքներ, որ միասին կյանքի կկոչենք»։

Էրդողանը նաև նշել է, որ 2021-ին Թուրքիայի և Սլովենիայի ապրանքաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 2.3 մլրդ դոլար։ Եվ հիմա նպատակա կա ավելացնել այդ ցուցանիշը։

--00--ԶՀ

Տեսանյութեր