Երևանում պարեկները վնասազերծել են «Մակարով» ատրճանակը մարտական դիրքի բերած երիտասարդին և ևս 1 հոգու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_11

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և վնասազերծում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի հարակից տարածքներից մեկում կասկածելի անձանց վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիևյան կամրջի հարակից տարածքում ծառայություն են իրականացնում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ, ու քանի որ տարածքը բավականին մեծ և ընդգրկուն էր, որպեսզի բոլոր հատվածներում էլ ստուգողական աշխատանքներ կատարվեր՝ հայտնաբերելու համար կասկածյալներին, Գ. Առաքելյանն ու Ա. Այվազյանը ուղևորվում են ճանապարհի մի հատված, իսկ ավագ պարեկ Նշան Թադևոսյանը, պարեկներ Դավիթ Սիրունյանը, Կարապետ Գևորգյանն ու կրտսեր պարեկ Գառնիկ Աղաբաբյանն էլ այլ ուղղությունով։

Պարեկների՝ օպերատիվ դեպքի վայր հասնելու արդյունքում ավագ պարեկներն ու կրտսեր պարեկը նկատում են ենթադրյալ կասկածյալներին, ովքեր 2 երիտասարդներ են լինում, նրանք էլ տեսնելով պարեկներին, դիմում են փախուստի։

Ի վերջո, բավականին հատված պարեկները հետապնդում են նրանց և նկատում են, որ նրանցից մեկը ընթացքում նետում է զենքին նմանվող առարկա ու շարունակում փախուստը, սակայն հետապնդման արդյուքնում պարեկները հաղթող են դուրս գալիս և նրանց 2-ին վնասազերծում ու տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժնի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ