Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանի Միկոյան փողոցի շենքերից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

timthumb

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին Երևանի Ա. Միկոյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 18-ամյա Յուսեֆ Չ.-ն: Նա 2021 թ. դեկտեմբերի 14-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կիբերհանցավորության դեմ պայքարի օրենքը խախտելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ