Հետախուզվում էր երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

կ.

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին Փարաքար գյուղի Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Ցոլակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

--00—ԼՀ