Եթե Բաքուն հարձակվի, հայ ժողովուրդը պետք է Հայրենական պատերազմի պատրաստ լինի. Անդրիաս Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Գազայում ստեղծված իրավիճակը առիթ է, որպեսզի Թուրքիան ՀՀ-ի վրա հարձակվի, Հայաստանը պետք է կարևոր որոշում ընդունի, որ խուսափի պատերազմից։ Հայաստանը պետք է որոշում կայացնի Ադրբեջանի հարձակման դեպքում և ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ խզի բոլոր պայմանագրերը, որը զսպող գործոն է լինելու, նրանք չեն ուզենա նման գնով այդ պրոցեսին մասնակցել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

«ՀՀ-ն բարդ իրավիճակում է, պետք է ծանր որոշում ընդունել, որ հետո չասենք, թե տարածքներ կորցրեցինք, որպեսզի կյանքեր փրկենք։ 2020-ի պատասխանատվությունը փոխանցեցին նախկիններին, սեպտեմբերի 19-ինը՝ Արցախի ղեկավարությանը, հիմա նման հնարավորություն չի լինի, հետևանքները ծանր կլինեն։ Հայ ժողովուրդը պետք է բոլոր հնարավորություններով ցույց տա, որ Ադրբեջանի հարձակումը Հ,այրենական պատերազմ ենք դիտարկելու և այն կարճ չի կարող լինել, դա ամենաուժեղ գործոնն է, որ զերծ կպահի Ադրբեջանին»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ