ՌԴ-ն պատրաստ է տրամադրել քարտեզներ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

ռդ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Վերոնայի XVI Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում մեկնաբանել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբերի աշխատանքները՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանների սահմանազատման վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը երկկողմանի խնդիր է։ Իսկ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն են»,- ասել է Օվերչուկը։ Այս մասին հաղորդում է Alpha News-ը:

«Ինչ վերաբերում է այս գործընթացում Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը և դերին, ապա մենք միշտ պատրաստ ենք աջակցել։ Պատրաստ ենք աջակցել և տրամադրել փաստաթղթեր, այդ թվում՝ քարտեզագրական փաստաթղթեր, որոնք պատմականորեն գոյություն ունեն Ռուսաստանում»,- հավելել է փոխվարչապետը։

Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա, ըստ Օվերչուկի, «պաշտոնապես գոյություն ունի աշխատանքային խումբ, որի շրջանակում վերջին անգամ հավաքվել էինք հունիսի 2-ին։ Մեղրիով երկաթուղու շինարարության մեկնարկի մասին համատեղ հայտարարության տեքստը մեծ մասամբ պատրաստ է»,- ասաց նա։

 

--00—ԱՊ