ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելը ևս մեկ հարվածի տակ է դնում ՀՀ անվտանգությունը. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ չմասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)-ի միջոցառումներին, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ևս մեկ հարվածի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այս իրավիճակում, երբ սպառնալիքները խորանում են, բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է, ՀԱՊԿ միջոցառումներին չգնալը ևս մեկ վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Մենք այս դաշինքի անդամ ենք։ Շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը նաև կախված է եղել Հայաստանի իշխանություններից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ