Կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

պանդ.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանին պատկանող սպանդանոցում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Քարաձոր):

Մասնավորապես՝

․արտադրական շինությունում սպանդի իրականացման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ չի բացառվել մսեղիքի մակերևույթի աղտոտումը,

․ մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված։

Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:-

-00—ԼՀ