Ադրբեջանի հատուկ ծառայությունները զինված հարձակում են կանխել օտարերկրյա դեսպանատան վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

50745437_0_165_1000_728_1920x0_80_0_0_59465cefd69eda9f1d19e265f6a5e186

Ադրբեջանի հատուկ ծառայությունները զինված հարձակում են կանխել Բաքվում օտարերկրյա դեսպանատան վրա։ Այս մասին հայտնում է Trend-ը։

Նշվում է, որ ավելի վաղ զինված անձը փորձել է ներխուժել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել։

Թե որ երկրի դիվանագիտական առաքելության մասին է խոսքը, չի նշվում։

--00—ՅՄ