Մյասնիկյան պողոտայում վթար է եղել․ վարորդներն արգելափակվել են ավտոմեքենաներում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2023-12-06_08-32-06

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Maserati» (վարորդ՝ Լ․ Հ․) և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներն արգելափակվել են ավտոմեքենաներում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ․ Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

--00—ՅՄ