Փարիզն աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ագն

Փարիզը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, այս մասին հայտնում է diplomatie.gouv.fr-ն։

Միաժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը՝ Եվրամիության և Միացյալ նահանգների աջակցությամբ:

Փարիզը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:

--00—ԼՀ