Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատումը և կոչ է անում ազատել բոլորին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

ֆրանսիա ագն

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատումը՝ ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու դիմաց: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերևարված 15 ՀՀ քաղաքացիների ազատումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասված է հայտարարությունում:

Ֆրանսիան կարծում է, որ այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ է կողմերի միջև լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ:

«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներին»,- նշվում է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը։

--00--ԱՀ