Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ֆդ

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարումը, կամ ասել մեր անգործության մասին, կարծում եմ՝ ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Մենք զբաղվում ենք պրակտիկ աշխատանքով:

«Մենք չենք զբաղվում գովազդով, որի մեջ բովանդակություն չկա: Մենք պատմում ենք արդյունքների մասին»,- նշել է Զախարովան։

«Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի խիստ զգայունությունը՝ նպատակահարմար չենք գտում հրապարակավ ներկայացնել ընթացող բանակցային գործընթացի մանրամասները»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

--00—ԻԴ

Տեսանյութեր