Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

զախարովա

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա լարվածությանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստմանն ուղղված աշխատանքները չեն դադարել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Ռուսաստանը, ըստ նրա անհրաժեշտ օգնություն է տրամադրում կողմերին եւ հատուկ հանձնարարություններով դեսպանը եղել է Երեւանում ու Բաքվում։ Մոսկվան ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները եւ առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Հիմքը կարգավորման համար հանդիսանում են եռակողմ հայտարարությունները։

Սահմանային էսկալացիայի մասով էլ, ըստ Զախարովայի, համապատասխան աշխատանքներ տարվում են, նկատի ունենալով նաեւ Երեւանի դիմումն այդ թվում ՀԱՊԿ շրջանակում։ Բանակցություններն ընթանում են բոլոր մակարդակներում։

--00--ԱՀ