ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարի հաստատման օգտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Screenshot_1

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Գազայում մարդասիրական հրադադարի հաստատման օգտին՝ ի ցույց դնելով մոլորակի պետությունների գեևակշիռ մասի դիրքորոշումը՝ հնարավորինս շուտ հասնել կրակի դադարեցմանը շրջանում։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Բանաձևը խիստ մտահոգություն է արտահայտում Գազայի հատվածում մարդասիրական աղետալի իրավիճակի, պաղեստինցի խաղաղ բնակչության շարունակվող տառապանքների վերաբերյալ և ընդգծում է Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը՝ համաձայն միջազգային իրավունքի։

Բոլոր կողմերից պահանջելով պահպանել միջազգային իրավունքը՝ փաստաթուղթը նաև հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և ապահովել մարդասիրական օգնության տեղ հասնելը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ