Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

փա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

--00--ԼՀ