Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջան-ՀՀ խաղաղության գործընթացից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_2

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացից։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։

Հիշեցնենք, որ Ֆիդանը այս պահին Բաքվում է, որտեղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով։

«Հիմա Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման ժամանակն է։ Անկարան միշտ աջակցել է երկու երկրների (Ադրբեջանի և Հայաստանի) միջև խաղաղ բանակցություններին։ Մենք ավելի քան երբևէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը: Եթե Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, ապա Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի՝ հիմնվելով Բաքվի և Երեւանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքների վրա։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Անկարան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել Բաքվի և Երեւանի միջև խաղաղության գործընթացին։

--00—ՅՄ