Պուտինը և Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովին շփվելու լավ հնարավորություն կունենան․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

befunky_collage_2023_06_09t130558_798.thumb_

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում շփվելու լավ հնարավորություն կունենան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

--00—ՅՄ