Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

260796138_449248660161188_4712865497721879701_n

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ Լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Ծովինար Խաչատրյանը։

«Աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի հանաձայն, փոխադարձ համաձայնությամբ, հունվար ամսից այլևս խոսնակի պարտականությունները չեմ իրականացնի»,-նշեց Խաչատրյանը։

Ըստ տեղեկությունների, ԱԺ նախագահի մամուլի խոսնակ է նշանակվելու Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ