Զալուժնին իր առաջին հայտարարությունն է արել աշխատանքից ազատվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

1661250777_capture-15

Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին պաշտոնանկությունից հետո տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Ուկրաինայի յուրաքանչյուր պաշտպանի առջև, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս պաշտոն չեմ զբաղեցնում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Զալուժնիի ազատման և նրա փոխարեն Ալեքսանդր Սիրսկիի նշանակման մասին, ով նախկինում ղեկավարում էր ցամաքային զորքերը։

--00—ՅՄ