Սահան ցանկանում է Բենզեմային տեսնել անգլիական ակումբում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Benzema-750x375

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան կարծում է, որ մանկունիանցիները պետք է ձեռք բերեն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային։

«Բենզեման կփոխեր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծը, և դա հենց այն է, ինչ նրանց հիմա պետք է:

Նա անպայման գոլեր կխփեր, ինչպես նաև կերաշխավորեր ավելի լավ թիմային աշխատանք: Առայժմ դա պարզապես երազանք է, բայց Կարիմը դեռ շատ պրոֆեսիոնալ է»,- Սահայի խոսքերն է մեջբերում Get Football News France-ը:

Բենզեման Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբում ելույթ է ունենում նախորդ ամառվանից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ՅՄ