Գյումրիում 28-ամյա տղամարդը ծեծկռտուքի ժամանակ դանակահարել է մի քանի աշակերտների

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

Ապրիլի 12-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.50-ին «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի քաղաքացի, ժամը 20.50-ին, նույն ախտորոշմամբ 16-ամյա մի դպրոցական, ապա՝ ժամը 20.55-ին, «նստատեղի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ մեկ այլ աշակերտ։

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Կ․-ն եւ հայտնել, որ ժամը 19.00-ի սահմաններում, Անի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով վերջիններիս դանակով վնասվածքները ինքն է պատճառել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Արթուր Կ․-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։