Ինչ ազդեցություն կունենան Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրությունները ԵՄ կառույցների աշխատանքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

հա

Եվրոպական խորհրդարանի` հունիսի 6-9-ը կայանալիք ընտրություններին ընդառաջ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ վաղաժամ վայր է դնելու մանդատը և մասնակցելու է ընտրություններին։ Ի՞նչ է նշանակում այս որոշումը ԵՄ-ի և հենց Շառլ Միշելի համար, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների, ԵՄ կառույցների գործունեության վրա։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը այս և այլ թեմաների մասին զրուցել է Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS) ավագ գիտաշխատող, կենտրոնի նախկին տնօրեն Սթիվեն Բլոքմանսի հետ։

 Պարոն Բլոքմանս, Եվրոպայի քաղաքականությունն արմատապես փոխվել է վերջին տասնամյակի ընթացքում՝ ավելի շատ հարելով աջակողմյան գաղափարախոսությանը: Ի՞նչ կանխատեսումներ ունեք 2024 թվականին սպասվող  ընտրությունների վերաբերյալ։  

2024 թվականի եվրոպական ընտրություններն, ըստ էության, հետագա տեղաշարժ կլինեն դեպի աջ  կենտրոնական և աջակողմյան սպեկտր, ինչպես ազգային, այնպես էլ Եվրոպական Միության մակարդակներում: Նշենք, որ այս տարի ԵՄ անդամ մի քանի երկրներում ընտրություններ են։ Բելգիայում, օրինակ, ընտրությունները Եվրախորհրդարանի ընտրությունների հետ նույն օրն են անցկացվելու, Ավստրիայում դրանք կկայանան մի փոքր ուշ՝ աշնանը: Ես երկու երկրի օրինակ բերեցի, որտեղ երկու ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են դառնալ ամենամեծը և, հետևաբար, հիմնական դիրքերում լինել կոալիցիոն կառավարությունների ձևավորման հարցում: Թե որքանով նրանք կկարողանան ազգային մակարդակներում կիրառել իրենց նորահայտ ուժը՝ իրականացնելու ազգայնական անջատողական օրակարգը, մնում է պարզել Բելգիայում: Ավստրիայում դա բավականին արտահայտված է: Սա կարող է ավելի հեռուն գնալ հակամիգրացիոն օրակարգի վրա հիմնվելու միջոցով և ավելի շատ ռուսամետ օրակարգային կետերի շուրջ: Եվրոպական Միության մակարդակով ես ակնկալում եմ ավելի քիչ փոփոխություն քաղաքական ուղղության մեջ, որը Եվրախորհրդարանը գծել է վերջին մի քանի տարիների ընթացքում, պարզապես այն պատճառով, որ այնտեղ կա 27 անդամ երկրների ընտրազանգվածների միավորում, որոնք ընտրում են այն քաղաքական նախապատվությունները, որտեղ, ի վերջո, մեծ ուժային բլոկները վերջին տասնամյակների ընթացքում բավականին կայունություն են դրսևորել: Այդ մեծ ուժային բլոկների հետագա էրոզիայի պատճառ կարող է լինել, մասնավորապես, Քրիստոնեա-դեմոկրատական կամ Սոցիալ-դեմոկրատական ուժային բլոկը՝ ի շահ այլ կուսակցությունների: Բայց, ընդհանուր առմամբ, այս բոլոր փոփոխությունները կկառավարվեն և կկայունացվեն:

 Ինչպես նշեցիք, թվում է, թե ծայրահեղ աջերի ժողովրդականությունը մեծ է ամբողջ Եվրոպայում: Ծայրահեղ աջերի հաղթանակի վերաբերյալ պնդումները չափազանցվա՞ծ են, թե՞ ոչ։ Եթե նրանց հաղթանակը իրատեսական է, ի՞նչ հետևանքներ դա կունենա:

Ես մտքի այն դպրոցի մարդկանց հետ եմ, որոնք դեռ հավատում են ժողովրդավարական ճկունությանը, դիմադրությանը, այն կառույցներին, որոնք ստեղծվել են մեր ժողովրդավարական համակարգում, որպեսզի դիմակայենք անջատողականներին կամ ավտոկրատ ուժերին։ Դա կարող է հռետորական կերպով դրսևորվել տարբեր անդամ երկրներում կամ Եվրախորհրդարանում որոշ քաղաքական կուսակցությունների առաջնորդների շրջանում: Իհարկե, որոշ անդամ պետությունների օրինակները, որոնք անցել են այդ ճանապարհով, մասնավորապես, Հունգարիան և Լեհաստանը, կծառայեն որպես նախազգուշացում՝ պահպանելու այդ ուղղությամբ հետագա շեղումները: Եթե ավելի շատ անդամ երկրներ թեքվեն դեպի քաղաքական սպեկտրի այդ կողմը, դա ի օգուտ անդամ երկրների կոալիցիայի կլինի, որը գլխավորում են նրանք, որտեղ Վիկտոր Օրբանն այժմ «դեկանն է», քաղաքական դեկան՝ որպես վարչապետի ամենաերկար ժամկետը զբաղեցրած պաշտոնյա: Եվրոպական խորհրդում ներկայացված անդամ երկրների մակարդակով այդ տեսակետներն ու քաղաքական գործողությունները կդառնան ավելի մեծ և ծանրակշիռ, դա ակնհայտ է, և, հետևաբար, եվրոպական մակարդակով այդ ուղղությամբ տեղաշարժ կլինի, կարծում եմ, ինչը ավելի է դժվարացնում բանակցություններ վարելը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ԵՄ հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ ներգաղթի միջոցների բաշխումը և այլն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ