Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

մետ

Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում կքննարկվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան այսօր կառավարության նիստում ասաց, որ կայարանի ամբողջական նախագիծն արդեն կա, այս պահին փորձաքննությունների փուլում է։

«Փորձաքննություններն իրականացնելուց հետո, կարրծում եմ, կարողանալու ենք ներդրումային հաջորդ կոմիտեին քննարկել ամբողջական նախագիծը։ Հույս ունեմ՝ այս տարի կարողանալու ենք սկսել շինարարությունը։ Եթե այս տեմպերը կարողանանք պահել, վստահաբար, 4 տարվա մասին, որ խոսել ենք, կարողանալու ենք 4 տարում ունենալ մետրոն»,- նշեց Ավինյանը։

--00—ԼՀ