Կարեն Շահնազարովը, Շամանը և Լարիսա Դոլինան հայտնվել են Պուտինի լիազոր ներկայացուցիչների շարքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Screenshot_2

Երգիչ Յարոսլավ Դրոնովը (Շաման), դիրիժոր Յուրի Բաշմետը, երաժիշտ Իգոր Բուտմանը, մարզիչ Իրինա Վիները, երգչուհի Լարիսա Դոլինան ստացել են ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի լիազոր ներկայացուցիչների վկայականները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փաստաթղթերը նրանց են փոխանցվել երկուշաբթի օրը կենտրոնական նախընտրական շտաբում:

Նրանց հետ միասին վստահված անձի վկայականներ ստացել են ռուսական կինոյի և երաժշտության ասպարեզից այլ հայտնիներ ևս։ Դերասանուհի Եկատերինա Գուսևան, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, ԿԱՄԱԶ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն, MGIMO-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Կուրչատովի ինստիտուտի նախագահ Միխայիլ Կովալչուկը, երգիչ Նիկոլայ Ռաստորգևը, ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Իվան Դեդովը, ՌԴ արվեստի և մշակույթի կրթական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Մալիշևը:

--00—ՅՄ